Որտե՞ղ կանցկացվեն Իրանի և ԱՄՆ-ի միջև հաջորդ բանակցությունները

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ երկու փուլերը տեղի կունենան այս շաբաթ՝ Ժնևում, իսկ մեկ շաբաթ անց՝ Օմանում։
Ինչպես հաղորդում է RT-ն, այս մասին հայտնում է The Guardian թերթը։
«Հետագա պաշտոնական բանակցությունները տեղի կունենան Ժնևում, որին հաջորդող շաբաթավերջին Օմանում տեղի կունենա բարձր մակարդակի դիվանագիտական հերթական հանդիպումը»,- ասվում է հրատարակության մեջ։
Նշվում է, որ ամենադժվար հարցերը Իրանում բարձր հարստացված ուրանի պաշարների պահեստավորումն է կամ ոչնչացումը, ինչպես նաև արտաքին երաշխիքները, որոնք կարող են տրամադրվել Իրանին, եթե ԱՄՆ-ն խախտի տնտեսական պատժամիջոցների վերացման համաձայնագիրը։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ապրիլի 23-ին ԱՄՆ-ի հետ փորձագիտական մակարդակով բանակցություններ կանցկացվեն միջնորդների հետ։
Թեհրանը կառուցողական և արդյունավետ էր որակել բանակցությունները:
Կարծիքներ