Ռոնալդուի հետ բանակցությունները դադարեցվել են 

Ռոնալդուի հետ բանակցությունները դադարեցվել են 

Սաուդական «Ալ-Նասըր» ֆուտբոլային ակումբը դադարեցրել է պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման բանակցությունները։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Համաձայն հրապարակման, կողմերն արդեն հասել էին բանավոր համաձայնության՝ գործող պայմանագիրը երկու տարով երկարաձգելու վերաբերյալ։

Նշենք, որ գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հունիսի 30-ին։ Մանրամասների համաձայնեցումը, սակայն դադարեցվել է՝ վերջին հանդիպմանը «Ալ-Նասըր» ակումբի պարտության հետ կապված Ռոնալդուի կտրուկ արձահանքի պատճառով։ Ակումբում որոշել են ժամանակ տալ Ռոնալդուին՝ իր ապագայի շուրջ խորհելու համար։ Չի բացառվում նաեւ, որ քառասնամյա մարզիկը հեռանա սաուդական ակումբից։ Հատկապես որ նա ցանկանում է հանդես գալ հաջորդ տարվա ֆուտբոլի Աշխարհի ակումբային առաջնությունում։