Յ․ Խաչատուրովի, Ա․ Գևորգյանի և Ս․ Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացվեց

Յ․ Խաչատուրովի, Ա․ Գևորգյանի և Ս․ Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացվեց

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով հերթական դատական նիստը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ՝ դադարեցնել քրեական հետապնդումը: Այսօր պաշտպանական կողմը շարունակեց ներկայացնել իր փաստարկները: Հիմնական փաստարկը վերաբերում է նրան, որ 2008 թվականին այն հոդվածը, որն առաջադրված է ամբաստանյալներին, գոյություն չի ունեցել: