Արդար չեք հետևությունների մեջ. Վահրամ քահանա Մելիքյան

Արդար չեք հետևությունների մեջ. Վահրամ քահանա Մելիքյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը արձագանքել է մեր այսօրվա հրապարակմանը, որը վերնագրել էինք «Տեր Կիրակոս քահանան դուրս է եկել կոմայից» և որում անդրադարձել էինք վթարի արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ ստացած վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Կիրակոս քահանա Սիմոնյանի բուժման ընթացքին:

Վահրամ Մելիքյանը գտնում է, որ մենք արդար չենք մեր հետևությունների մեջ: «Մայր Աթոռը երբեք որևէ հոգևորականի նման իրավիճակում չի թողել առանց խնամքի։ Եթե դա վեր է եղել տվյալ թեմի ուժերից, ապա Մայր Աթոռն է ստանձնել անհրաժեշտ ծախսերը։ Վկայությունները բազում են։ Մեկ այլ դիտարկում էլ.«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ոչ թե Հայրապետին», - նշում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարը: 

Հիշեցնենք, մենք հայտնել էինք, որ Տեր Կիրակոս քահանան դուրս է եկել կոմայից և վերականգնվել: Նրա ապաքինումն ընթանում է Վրաստանի եւ ՀՀ պատկան մարմինների աջակցությամբ ու թեմի հոգածությամբ: Վիրահայոց թեմը դրամահավաք է կազմակերպել, հավատացյալները մասնակցում են դրան, իսկ Մայր Աթոռը ոչ մի ծախս չի կատարել: