«Հայբիզնեսբանկը»՝ «Արմենիա Էքսպո 2019»-ի ցուցահանդեսի մասնակից

«Հայբիզնեսբանկը»՝ «Արմենիա Էքսպո 2019»-ի ցուցահանդեսի մասնակից

Ս.թ սեպտեմբերի 12-ից 14-ը տեղի ունեցավ «Արմենիա Էքսպո 2019» ամենամյա ցուցահանդեսը, որի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում էր իր կողմից մատուցվող շահավետ պայմաններով գործող ծառայությունների ամբողջական փաթեթը:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀ Վարչապետը, ով բացման արարողությունից հետո շրջեց ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացավ ցուցադրված արտադրանքին, ներկայացված տեխնոլոգիաներին և նորարարական համակարգերին: 

Այս տարի հայկական ընկերություններից ցուցահանդեսին մասնակցում էին ոչ միայն տեղական արտադրողներ, այլ նաև ներկրողներ՝ տնտեսության բոլոր ճյուղերից:

«Արմենիա Էքսպո 2019» ամենամյա ցուցահանդեսի այցելուները Բանկի տաղավարում ոչ միայն ծանոթացան ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող ծառայություններին և պրոդուկտների մասին տեղեկատվական նյութերին, այլև անհրաժեշտության դեպքում ստացան իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ խորհրդատվություն Բանկի աշխատակիցներից:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…