«Հրապարակ». Նախկին ընդդիմադիրն անցել է իշխանության շարքե՞րը
ՔՊ-ն Արտաշատի շրջանում դիտարկում է Կառլեն Մկրտչյանի՝ կուսակցության տարածքային կառույցի ղեկավարի թեկնածությունը: Նա «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության ղեկավարի ԺՊ-ն է։ Մասիսում տատանվում են 2 թեկնածուի միջեւ՝ կուսակցականներ Ժորա Զուրաբյանի եւ Տիգրան Պարսիլյանի, իսկ Արարատում դեռ փնտրտուքի մեջ են։ Սկզբում մարզպետ Ռազմիկ Թեւոնյանին են դիտարկել, չի բացառվում, սակայն, որ խոշոր հարկատուներից Գուրգեն Նիկողոսյանի՝ «Արմաշի ալյուրի» սեփականատիրոջ փեսային առաջադրեն։
Ուշագրավ է, որ գործարարն ընտրություններում աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին, ՀՓՇ միտինգներին մարդ էր ուղարկում, սակայն, հավանաբար, հիմա «խելոքացել» է եւ դարձել իշխանության սրտի գործարարը։
Կարծիքներ