Ասում է՝ ՔՊ իշխանությունը Լենինի նման զմռսելու ու պահելու են․․․  

Ասում է՝ ՔՊ իշխանությունը Լենինի նման զմռսելու ու պահելու են․․․  

Կարդում ես ՔՊ-ականների հայտարարությունները  և սոսկում․ այս մարդիկ իրակա՞ն են , թե՞  այլմոլորակայիններ։ Ինչ որ ֆանտաստիկ ժանրի կերպարնե՞ր են, թե ՞ միս ու արյուն ունեցող գոյացություններ։ Առավել ևս սոսկալի են նրանք, ովքեր բավականին տարիք են անցել ու գոնե տարիքը պիտի հիշեցնի նրանց, որ մարդը մահկանացու է, իսկ իշխանությունը՝ հավերժ չէ։  Խոսքս Գագիկ Մելքոնյանի մասին է, ում թվում է, որ ՔՊ-ն հավերժ է և իշխանափոխությունն իրեն չի վերաբերվում։ Չեմ ուզում Արցախի վերաբերյալ նրա անհեթեթությունները կրկնել, որոնք տարբեր լրատվամիջոցներում սփռում է։ Այդ  անհեթեթությունները լսելուց հետո էլ մոտս հարց չի առաջանում,  թե ովքե՞ր էին ուզում, որ  Արցախի ղեկավարությանը Ադրբեջանի ձեռքը տալ։ Գագիկ Մելքոնյանի՝ Արցախի ղեկավարության նկատմամբ ջղաձիգ որակումներն այդ հարցի պատասխանն են տալիս։ Գոնե տարիքը պիտի հուշեր նրան, որ ՔՊ իշխանությանը «բռնել չտա»։ Մելքոնյանի միայն մի հայտարարությունը մեջ բերեմ ու  առաջ անցնենք։ Ասում է․ «Արցախի ղեկավարությունը երկրորդ իշխանությունն է բացել այստեղ, հանրահավաքների են մասնակցում, վեց ամիս է, ինչ իշխանափոխություն են ուզում անել, բայց դա չեն տեսնելու»։

Արցախի ղեկավարության նկատմամբ ահավոր վախը մի բան է վկայում, որ իրենք ամեն կերպ աշխատել են Արցախի ղեկավարությունից ազատվել։ Թատերական ներկայացում են սարքել ու նրանց Ադրբեջանի ձեռքը հանձնել։ Այսինքն նրանք, ովքեր տիրապետում էին ողջ տեղեկատվությանը, Բաքվի բանտում են։ Նրանք, ովքեր կարող էին տեղեկատվությունը տիրապետելուց հետո ոտքի հանել ժողովրդին, Բաքվի բանտում են։ Բայց դե մի քանիսը «ձեռքներից պրծել են» և հիմա նրանց հաթաթա է տալիս՝ «Արցախի ներկայացուցչությունը թող մեր երկրի գործերին չխառնվի։ Արցախը հանձնեցին, եկան այստեղ, հիմա թող իրենց հյուրի նման պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնա »։ Մարդը բաց- բաց, ընդհանուր խողովակից ջուր է բաց թողնում՝ Հայաստանը ձեր երկիրը չէ, չխառնվեք։ Դրա համար բավականին գործ են արել։ Բաքվի բանտում Արցախի ղեկավարությունն է և իրենց ձեռքից պրծած  մի քանիսին հաթաթա են տալիս։ Ամենազավեշտալի բացահայտումն այն է, որ ասում է, թե իշխանափոխություն չեն տեսնելու։ Դե բնական է, այդքան գործ են արել, Արցախի «գլուխը կտրել», որ այդքանից հետո Արցախը թպրտա՞․․․ Բայց այ, վերջին մասը, որ ասում է՝ իշխանափոխություն չի լինելու, ամենազավեշտալին է։ Փաստորեն ասում է, որ  ՔՊ-ի իշխանությունը  Լենինի նման զմռսելու ու պահելու են․․․  Հիմա մարմինը երկարատև պահպանելու այդ պրոցեսում են։ Ընթանում է ՔՊ իշխանությունը պահպանելու գործընթաց։ Բայց ՔՊ-ականները հո Սեչենովի համալսարանի գիտնականները չե՞ն, որ մեկ դար կարողանան պահպանել Լենինի մարմինը։ Իշխանությունն արդեն փտում է ու նեխահոտը տարածվել է թուքումուրի տեսքով։ Մելքոնյան Գագիկին այդ հոտը չի՞ հասնում, թե՞ դեռ նեխելու լիմիտ կա։