Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ ջահերով երթին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին:
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան իր կոչը հրապարակել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի «stories» բաժնում:
Հիշեցնենք` ջահերով երթն անցկացվում է1999 թվականից։
Այս տարի նույնպես ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին, երթ կանցկացվի, որը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։
Կարծիքներ