Մեքքա այցելության արգելքը մեղմացվել է

Մեքքա այցելության արգելքը մեղմացվել է

Սաուդյան Արաբիայի կառավարությունը երկու փուլով մեղմացնում է Մեքքա այցելության արգելքը, որը սահմանվել էր կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի պատճառով։ Այդ մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։ Առաջին փուլը կմեկնարկի մայիսի երեսունմեկից։ Այդ օրվանից Մեքքա մուտքը կբացվի, իսկ փողոց դուրս գալ կթույլատրվի 06,00-15,00։ Կպահպանվի Ջամահաթ-նամազի արգելքը, ներառյալ նաեւ ալ-Հարամում Ջումա-նամազի արգելքը։ Երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի քսանմեկից։ Այդ օրվանից Մեքքայում փողոց դուրս գալը կթույլատրվի 06,00-20,00։