Ուրախ եմ, որ անսպառ եռանդով շարունակում եք աշխատել. Փաշինյանը` Հովհաննես Չեքիջյանին

Ուրախ եմ, որ անսպառ եռանդով շարունակում եք աշխատել. Փաշինյանը` Հովհաննես Չեքիջյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի առթիվ: 

«Մեծարգո պարոն Չեքիջյան,

Սիրելի մաեստրո,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեծ է Ձեր վաստակը մեր երաժշտարվեստի և մանավանդ խմբավարական արվեստի զարգացման գործում։ Դուք վաղուց Ձեր ինքնատիպ ձեռագրով և անհատական նկարագրով նմանվում եք ժամանակակից հայ մշակույթը ներկայացնող և հանրահռչակող դեսպանի։ Ձեր անունը դարձել է հայրենադարձության և հայրենիքին անմնացորդ նվիրվելու խորհրդանիշներից մեկը։

Հայաստանի ազգային հերոս, մեծ հայ,

Սիրելի մաեստրո,

Ուրախ եմ, որ այսօր Դուք Ձեր ողջ անսպառ եռանդով շարունակում եք աշխատել։ Շնորհավորում եմ Ձեզ ևս մեկ անգամ և մաղթում ամենայն բարիք»։