Հիվանդանոցից չի ուզում գնալ

 Հիվանդանոցից չի ուզում գնալ

 

Այստեղ են ասում, ցավ տամ՝ ցավդ մոռանաս։ Կորոնավիրուսի դառը ցավը շատ բան է մոռացնել տվել։ Գյումրեցի դաժան ծեծի ենթարկված երեխային հիշում եք։ Հիվանդանոցում է դեռ։ Եղբայրն էր եկել՝ տիրություն անելու։  Հիմա էլ այս դրամատիկ վիճակը․ ինքն էլ օգնության կարոտ։  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջոմ հիշեցնում է․  

Srbuhy Grigoryan

 

Քիչ առաջ կապ հաստատեցինք գյումրեցի երեխայի բժշկի հետ: Ապաքինման հետ կապված դրական դինամիկան շարունակվում է...
Հիվանդանոցից չի ուզում գնալ...
Կապը կշարունակենք պահպանել...

Հիշեցնենք, որ Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում այսօր, ժամը 15․40-ին հայտնաբերվել է 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Տեղեկությունը հրապարակել է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։