Ադրբեջանի պառլամենտը կոչ է արել՝ Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից

Ադրբեջանի պառլամենտը կոչ է արել՝ Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից

Ադրբեջանի պառլամենտը կոչ է արել իր երկրի կառավարությանը դիմել ԵԱՀԿ-ին՝ Ֆրանսիային ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից հեռացնելու համար։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։

Միաժամանակ, Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով բողոք է արտահայտել նախօրեին Ֆրանսիայի Սենատի կողմից ԼՂ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձեւի ընդունման կապակցությամբ։ Ադրբեջանի պառլամենտի խոսնակ Սահիբա Գաֆարովան էլ հայտարարել է, որ «ադրբեջանցի ժողովուրդը կհամախմբվի իր նախագահի շուրջ եւ կկանխի բոլոր կեղտոտ գործողությունները ընդդեմ ժողովրդի եւ պետության»։