Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետը ժամանակին 100.000 ԱՄՆ դոլար է նվեր ստացել

Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետը ժամանակին 100.000 ԱՄՆ դոլար է նվեր ստացել

Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի մարտի 23-ի որոշմամբ` Աշոտ Ֆելիքսի Փիրումյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ:

Աշոտ Փիրումյանը Շիրակի նախկին մարզպետ (1999-2003թ), Քաղաքաշինության նախկին նախարար (1995-1999թ) Ֆելիքս Փիրումյանի որդին է:

Ֆելիքս Փիրումյանը նաև եղել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական:

Փիրումյան կրտսերը, ով 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել է Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի պաշտոնում։ Դեռևս 2017 թվականին, երբ հայրը բարձր պաշտոն է ունեցել, 100.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն է ստանում:

Երբեմնի ընդդիմադիր Փաշինյանի ընտանեկան թերթում, Ֆելիքս Փիրումյանի կարողությունների մասին հոդվածներ էին տպագրվում, իսկ այժմ նրա որդուն նշանակում է բարձր պաշտոնի: