Կինոն, կինոարվեստը կան, ապրում են եւ կապրեն

Կինոն, կինոարվեստը կան, ապրում են եւ կապրեն

Մեկ-մեկ, երբ ինձ հարցնում են, թե ինչ կարծիքի եմ այսօրվա կինոյի մասին, կես կատակ-կես լուրջ ասում եմ, որ կինոյում ես դեռ 20-րդ դարում եմ եւ դեռ 21-րդ դար չեմ տեղափոխվել։

Եվ իսկապես` Ֆելինին, Անտոնիոնին, Սիկան, Բերգմանը, Ֆորմանը, Պոլակը եւ էլի մի 6-7 հոգի 20-րդ դարում կարծես ամեն ինչ ասացին:

Երեկ «Ոսկե ծիրան» միջազգայինում երբ դիտեցի Անյես Վարդայի «Վարդան Անյեսի աչքերով» ֆիլմը, անթաքույց ասեմ՝ մի տեսակ կինոբերկրանք ապրեցի:

Տեսա, թե 90-ամյա այդ կին ռեժիսորը ստեղծագործական ինչպիսի սահուն անցում է կատարել 20-րդ դարից դեպի 21-րդ դար: Մինչդեռ կինոտեխնիկայի, ժապավենի թվայնացման տեխնոլոգիաների զարգացումից հետո շատերը դեպրեսիվ վիճակներում հայտնվեցին:

Անյես Վարդան իրեն չկորցրեց: Ինչպիսի ուժ, կորով, մտքի թռիչք ու երեւակայություն ի հայտ եկան նրա մոտ… 90-ամյա ռեժիսորն իր վերջին՝ «Վարդան Անյեսի աչքերով» ֆիլմով ոչ միայն բացեց իր ստեղծագործական լաբորատորիան, այլեւ ասաց, որ 21-րդ դարում ինչքան էլ կատարելագործվի տեխնիկան, ինչքան չքացնեն ասելիքը, կինոն, կինոարվեստը կան, ապրում են եւ կապրեն…

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ