Խոակին Սանչեսը կրկնել է դի Ստեֆանոյի ռեկորդը

Խոակին Սանչեսը կրկնել է դի Ստեֆանոյի ռեկորդը

«Բեթիսի» կիսապաշտպան Խոակին Սանչեսը դարձել է ամենատարիքով հեթ-տրիկի հեղինակը իսպանական առաջնությունում։ «Աթլետիկայի» հետ հանդիպման ժամանակ նա գլոերի հեղինակ դարձավ 2-րդ, 11-րդ եւ 20-րդ րոպեներին։ Նշենք, որ Խոակին Սանչեսը 38 տարեկան 140 օրական է։ Նշենք, որ «Ռեալի» նախկին խաղացող Ալֆրեդո դի Ստեֆանոն այս ռեկորդը սահմանել է 1964 թվականին, երբ 37 տարեկան 255 օրական էր։