McLaren-ը 25 տոկոսով կրճատելու է իր աշխատակազմը 

McLaren-ը 25 տոկոսով կրճատելու է իր աշխատակազմը 

Բրիտանական սուպեր-ավտոմեքենաների արտադրող McLaren ընկերությունը մտադիր է 25 տոկոսով կրճատել իր աշխատակազմը։ Այս մասին հայտնում է Sky News-ը։  Ըստ հրապարակման, ընկերությունը ստիպված է լինելու հրաժարվել 1200 աշխատատեղից։

Կրճատումները կվերաբերվեն ինչպես արտադրական թեւին, այնպես էլ այն թիմին, որը մասնակցում է «Ֆորմուլա-1» ավտոմրցումներին։ Ընկերությունը նաեւ մտադիր է 338 միլիոն դոլար վարկ վերցնել՝ գրավադրելով իր ավտոմեքենաների հավաքածուն եւ շտաբ-բնակարանները։

Հիշեցնենք, որ ընկերությունը հիմնադրվել է 1963 թվականին նոր-զելանդացի Բրյուս Մակլարենի կողմից եւ մինչեւ 1980-ականների վերջը զբաղվել միայն մրցումային մեքենաներով, եւ միայն 1992 թվականին ստեղծել է իր ճանապարհային սուպեր-ավտոմեքենան։