Բնակչության ունեցած զենք զինամթերքը պետությունը գնում է

Բնակչության ունեցած զենք զինամթերքը պետությունը գնում է

Նոր Զելանդիայի իշխանությունները 136 միլիոն դոլար են հատկացրել, բնակչության մոտ եղած զենք զինամթերքը գնելու համար։ Այս մասին հայտնում է New Zealand Herald-ը։

Ըստ հաղորդման, Քրայսթչըրչի ահաբեկչությունից հետո, որը 50 զոհի պատճառ դարձավ, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ արգելվելու են բոլոր տեսակի կիսաավտոմատ եւ հարձակողական զենքերը երկրի տարածքում։ Դեռ այս տարվա ապրիլին էլ այդ երկրի պառլամենտը օրենք ընդունեց այդ արգելքը օրենսդրորեն ամրագրելու համար։ Այս ամենից հետո էլ, բնակչության մոտ եղած զենքը գնելու համար պետությունը հատկացրել է միջոցներ։

Սահմանվել է նաեւ ժամկետ՝ մինչեւ այս տարվա դեկտեմբերի 20-ը, որի ընթացքում քաղաքացիները կարող են հանձնել իրենց զենքն ու ստանալ դրա դիմաց գումար։