Ինչպես է COVID-19-ն ազդում մարդու մտավոր կարողությունների վրա

Գիտնականները պարզել են, որ COVID-19-ով վարակումն առաջացնում է հիշողության եւ կատարողական ֆունկցիաների ոչ մեծ, սակայն նկատելի թուլացում։ Այս մասին հայտնում է «ClinicalMedicine» պարբերականը։ Հետազոտությունները պարզել են, որ կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների մոտ հիշողության եւ կատարողական ֆունկցիաների աշխատանքի հետ կապված կան քիչ նկատելի տարբերություններ, երբ դրանք համեմատվում են կորոնավիրուսային ինֆեկցիայով չվարակվածների հիշողության եւ կատարողական ֆունկցիաների աշխատանքի հետ։
Ընդ որում, տարբերությունները եղել են հիմնականում ուշադրության կառավարման եւ խնդիրների լուծման գործառույթների մասով։ Միաժամանակ՝ գիտնականները նշում են, որ այդ տարբերություններն այնքան չեն, որպեսզի, օրինակ, կորոնավիրուսային ինֆեկցիա հաղթահարած մարդիկ գանգատվեն կոգնիտիվ կարողությունների տեւական խախտումների մասին։ Սակայն այդուհանդերձ, որոշակի խախտումներ, ըստ մասնագետների, կան։
Կարծիքներ