Տիգրան Ուրիխանյանը լքեց տաղավարը «մեծ բանավեճի» ուղիղ եթերում՝ բանավեճի անարդար ձևաչափի պատճառով

Տիգրան Ուրիխանյանը լքեց տաղավարը «մեծ բանավեճի» ուղիղ եթերում՝ բանավեճի անարդար ձևաչափի պատճառով

Ստիպված եղա ուղիղ եթերում լքել տաղավարը անարդար իբր բանավեճի ձևաչափի պատճառով։ Հատուկ արված էր այնպես, որ չկարողանանք հարցեր տալ նրանց, ում հանդեպ հարցեր ունի ամբողջ ժողովուրդը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով պարբերաբար ընթանալու են քաղաքական ուժերի առաջնորդների  բանավեճեր:  Հաղորդման անդրանիկ թողարկման մասնակիցներից մեկը  Տիգրան Ուրիխանյանն էր, որը լքեց տաղավարը եթերի հեռարձակման առաջին րոպեներին: