Չմոռանանք դատավոր Դավիթ Գրիգորյանին. Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չմոռանանք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին:
Նա այն դատավորն է, ով խիզախեց և կայացրեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, ինչպես նաև նրա, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումները։
Դրանից հետո իրավապահները խուզարկել են Գրիգորյանի աշխատասենյակը, առգրավում իրականացրել, կնքել նրա աշխատասենյակի դուռը։ Ապա Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանց նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության։ Գործով որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են»։
Կարծիքներ