Իրանական պատասխանը չի լինելու տպավորիչ պատկերով, բայց արժանի է լինելու
Տարիներ առաջ, երբ Թեհրանի օդանավակայանից առաջին անգամ հասա Դուբայի օդանավակայան, ինքնաթիռում ինձ պատրաստում էի արաբերեն խոսելու, քանի որ խոսակցական արաբերենի փորձառություն ընդհանրապես չունեմ։ Այս մասին տեղեկացրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Տեղում շատ զարմացա, քանի որ ոչ մի արաբ աշխատակից, փաստորեն, չկար, իսկ հիմնական հաղորդակցության լեզուն անգլերենն էր։
Դուբայի օդանավակայանը Թեհրանինից շատ ավելի գեղեցիկ էր և ճոխ, բայց տարօրինակ կերպով ամենևին չհավանեցի։ Հետո՝ հասկացա, որ պատճառը մեկն էր՝ Թեհրանն իր գեղեցկությամբ և նույնիսկ իր թերություններով ամեն ինչով բնական էր, Դուբայը միայն գեղեցիկ, բայց անբնական։
Իրանական գործելաոճը գրեթե ամեն ինչում այդպիսին է, նույնիսկ Իրան-Իսրայել հարաբերություններում։ Իրանցիներն ավելորդ են համարում աղմուկը և, թող թույլ տրվի ասել, «տպավորիչ» լինելը, ուստի իրանական պատասխանն Իսմայիլ Հանիայի սպանությանը չի լինելու տպավորիչ պատկերով, սակայն լինելու է արժանի և անզուգաչափ։
Ընդհանրապես, Իրանը չի գործում գլխակորույս և այսրոպեական որոշումներով կամ աղմկոտ «տպավորիչ» սպանությունների տրամաբանությամբ, այլ աստիճանաբար հյուծում է իր ախոյաններին երկարատև և անշտապ գործողություններով»,- նշել է նա։
Կարծիքներ