Չեմ մեկնաբանում. Վանեցյանը` իր մոտ բանագնաց ուղարկելու մասին

Չեմ մեկնաբանում. Վանեցյանը` իր մոտ բանագնաց ուղարկելու մասին

Այսօր մամուլում գրվեց, որ Նիկոլ Փաշինյանը բանագնացներ է ուղարկել ԱԱԾ նախկին տնօրեն, իր հիմնական հակառակորդ Արթուր Վանեցյանի մոտ` քննարկելու իշխանության անցնցում փոխանցման հնարավորությունները: 
Մենք կապվեցիք Արթուր Վանեցյանի հետ` հասկանալու, թե որքանո՞վ է հավաստի այս տեղեկությունը, սակայն Վանեցյանը համառորեն չցանկացավ մեկնաբանել:

Հարցրինք` չի մեկնաբանում, որովհետև չե՞ն եկել, թե՞ եկել են, չի ցանկանում մանրամասնել, Վանեցյանը նույնը կրկնեց. «Չեմ մեկնաբանում»:

Նրա չմեկնաբանելուց, սակայն, ավելի շատ այն հասկացանք, որ նման բան, ամեն դեպքում եղել է: