Ինչո՞ւ Փաշինյանը չի մասնակցել Սուքիասյանների հարսանիքին

Ինչո՞ւ Փաշինյանը չի մասնակցել Սուքիասյանների հարսանիքին

Երեկ մենք գրել էինք, որ տեղի է ունենալու գործարար Սարիբեկ Սուքիասյանի` Խաչատուր Սուքիասյանի եղբոր դստեր հարսանիքը: Հարսանիքը տեղի է ունեցել «Դվին» հյուրանոցի 5-րդ հարկում` նորաբաց սրահում: Հարսանիքին ներկա են եղել բազմաթիվ նախկին ու ներկա պաշտոնյաներ՝ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատրյանը, Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաև Խաչատուր Սուքիասյանի խնամիները` Գագիկ Ծառուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը:

Հարսանիքին հրավիրված է եղել Նիկոլ Փաշինյանը, բայց, ի զարմանս հյուրերի, չի եկել: Հաշվի առնելով վարչապետի ու Սուքիասյանների հարաբերությունները, այս փաստը տարատեսակ շշուկների պատճառ է դարձել: