Ինչու՞ են միաձայն քվեարկել․․․

 Ինչու՞ են միաձայն քվեարկել․․․

Միաձայն քվեարկություն․ նմանեցնում են կոմունիստական հասարակարգին, միակուսակցությանը։  Այո, ձևով նման է, բայց բովանդակությամբ՝ ոչ։ Այն ժամանակ գաղափարախոսություն կար, մարդիկ գիտեին ինչը ինչի համար են անում։ Միաձայն քվեարկելու համար մարդկանց փող չէին տալիս, նրանք առաջնորդվում էին գաղափարով ու հավատում էին, որ ճիշտ են անում։ Ազգային ժողովի միաձայն քվեարկությամբ վերևից մինչև ներքև հրճվելը զավեշտալի է։ Անգամ երկրի վարչապետին թվում է , թե դա միասնականություն է կոչվում, կուսակցությունը քվեարկել է մի մարդու նման՝ ուռռա՜․․․ Բավական է մի քիչ մտածել ու հասկանալ, թե ինչու՞ են միաձայն քվեարկել, ի՞նչ գաղափարախոսություն է «նրանց ընդհանրացրել»։ Երևի մոռացել եք առ այսօր տրվող շքեղ պարգևատրությունները, «վոյաժները»՝ պաշտոնական երևացողի  մասին եմ խոսում, «ծածուկը միայն Աստված է տեսնում», մոռացել եք, որ ինչպե՞ս էիք նեղսրտում՝ լավ, սրանք եկել են մեր հարկերից գոյացած գումարն ամբողջովին մսխելու՞ համար․․․ Չբացեմ փակագծերը, այո, նրանց միավորումը գումարի շուրջ է, եթե մեկը «ծուռ գնա» կկտրեն աղբյուրից ծորացող կաթը։ Ինչի՞ համար էր այդքան շռայլորեն բաշխվում, իմաստը չե՞ք հասկացել։ Օրինական, հարթ ճանապարհով մարդկանց գումար են շռայլել, շռայլում, երբ կարանտինի պայմաններում երկրի կեսից ավելին քաղցած է։

Այդ ֆոնի վրա զարմանում եմ, թե ինչու՞ է վարչապետը որոնում 10 հազար դրամով կեղծիք կատարողներին, երբ իր դեմ կանգնած է «էլիտար մասսան», որ թանկ է վճարվում․․․