Իտալիայում մշակվել է կորոնավիրուսի հայտնաբերման ամենից արագ թեստը 

Իտալիայում մշակվել է կորոնավիրուսի հայտնաբերման ամենից արագ թեստը 

Իտալական Menarini Diagnostics ընկերությունը մշակել է կորոնավիրուսի հայտնաբերման թեստ, որը կարող է վիրուսը հայտնաբերել ընդամենը 12 րոպեում։ Այս մասին հայտնում է «ԱՍՆԱ» լրատվական գործակալությունը։ Նոր թեստի շնորհիվ բժիշկները կարող են ավելի արագ հայտնաբերել վարակակիրներին։

Նոր թեստը նաեւ թույլ է տալիս ֆիքսել, թե արդյոք կա հակամարմիններ կորոնավիրուսի դեմ՝ մարդու օրգանիզմում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ շվեյցարական Roche դեղագործական ընկերության մշակած թեստը կարող է հայտնաբերել կորոնավիրուսի առկայությունը 15 րոպեում։