Հաղորդել են, որ օդանավակայան են ոչնչացրել

Պակիստանյան ԶՈՒ Մամուլի ծառայությունը հայտարարել է, որ պակիստանյան ուժերի կողմից իրականացված գործողությունների արդյունքում, Ջամմու եւ Քաշմիր շրջանում ոչնչացվել է Բիրնալա քաղաքի օդանավակայանը, ինչպես նաեւ մի քանի հնդկական հենակետեր։
Հաղորդման մեջ նշվում է, որ պակիստանյան ուժերը կարողացել են ոչնչացնել Ջամմու եւ Քաշմիր ռեգիոնի Պունչ շրջանի Բխիմբեր-Գալի գյուղում տեղակայված հնդկական ռազմական շտաբը։ Հնդկական կողմն էլ հայտարարել է, որ մայիսի լույս տասի գիշերը Պակիստանի մի քանի ռազմաբազաների հրթիռային հարվածներ է հասցրել։
Կարծիքներ