Կարեւորը՝ Լավրովի այսօրվա ասուլիսից

Կարեւորը՝ Լավրովի այսօրվա ասուլիսից

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում գերիների եւ ընդհանուր իրադրության հետ կապված հարցերին։ Ըստ Սերգեյ Լավրովի՝

• Ռուսաստանի զինվորականները Հայաստանի եւ Ադրբեջանի իրենց գործընկերների հետ համեմատում են ռազմագերիների անվանական ցուցակները։ Հայկական կողմից ցուցակները միանգամից եւ ամբողջական չի տրամադրվել։ «Գերիների հետ կապված հարցերում հայերի մոտ մեծ խնդիրներ են եղել։ Պետք էր կազմել գերիների հստակ ցանկը։ Ադրբեջանը իր ցանկը ներկայացրել է եւ դրանք մեծ թիվ չեն պարունակել։ Փոխանակումը եղել է, նրանք վերադարձվել են

• Ռուսաստանը փորձում է հասնել այն բանին, որ Հարդութում գերի ընկած հայկական զինվորականները վերադարձվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

• Ռուսաստանը նույնիսկ մտքի ծայրով չի անցկացնում, որ կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու այն ներառել Ռուսաստանի կազմում։ «Ինչ վերաբերում է այն էկզոտիկ առաջարկությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ներառվի Ռուսաստանի կազմում, ինչպես հասկանում եմ, Ղարաբաղի անկախությունը որեւէ մեկի կողմից ճանաչված չէ, ներառյալ նաեւ Հայաստանի։ Մենք նույնիսկ դրան մոտ միտք չունենք։ Մենք ելակետ ենք ընդունում այն, որ բոլոր հարցերը ռեգիոնում, պետք է լուծվեն այնտեղ գտնվող պետությունների կողմից, առաջին հերթին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի»,- ասել է Լավրովը։ Նա նաեւ հավելել է, որ Ռուսասանը օգնելու է այնպիսի լուծման գտնելուն, որը կապահովի խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը ռեգիոնում։

• Ղարաբաղի կարգավիճակի հարցը գիտակցաբար չի հիշատակված նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության մեջ

• Երբեք չի առաջացել հարց՝ Լեռնային Ղարաբաղը կտրել Հայաստանի հետ ունեցած կապից։ Այս համատեքստում, եթե այդ կապը կա, ապա անիմաստ է Հայաստանի պաշտոնյաների կողմից ԼՂ այցերին խոչընդոտելը։ 

• Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները որեւէ գաղտնի հավելված չունեն

• Նոյեմբերի իննի եռակողմ hայտարարությունը իրականացվում է բավական մեծ արդյունավետությամբ։