Պաշտոնյաների հին լուսանկարները․ մաս 2-րդ

Պաշտոնյաների հին լուսանկարները․ մաս 2-րդ

2 օր է՝ սոցցանցերում նոր «չելենջ» է սկսվել, օգտատերերը իրենց էջերում հրապարակում են 10 տարվա վաղեմության իրենց լուսանկարները։ Նախաձեռնությանը ակտիվորեն մասնակցում են նաև մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ։ Ձեզ ենք ներկայացնում պաշտոնյաների հին լուսանկարները, ովքեր դեռ չեն մասնակցել «չելինջին»։

Լուսանկարներում սփյուռքի նախկին նախարար, ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է։

Լուսանկարներում վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով նախկին օգնական, ներկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն է։

Լուսանկարում «Ժողովուրդ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն է։

Լուսանկարում «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմաբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է։

Լուսանկարում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն է։

Լուսանկարում Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Պետրոս Ղազարյանն է։