Նախարարների զեկույցները լսելուց հետո այլեւս չես ուզում ապրել․ Ալեքսանդր Լուկաշենկո

Նախարարների զեկույցները լսելուց հետո այլեւս չես ուզում ապրել․ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ աշխատանքային օրվա ընթացքում նրա տրամադրությունը փոխվում է այն բանից հետո, երբ լսում է նախարարների զեկույցները։ Դրանք լսելուց հետո, ըստ Բելառուսի նախագահի, այլեւս չի ուզում ապրել։ Նախագահ Լուկաշենկոյի մամուլի ծառայության տարածած հայտարարության համաձայն, այս մասին Լուկաշենկոն ասել է բժշկական համալսարանների դասախոսների հետ հանդիպման ժամանակ։ Նա համեմատել է բժշկական պրակտիկան իր աշխատանքի հետ։ Լուկաշենկոն նկատել է, որ բժշկի աշխատանքը դաժան է, բայց ազնվացնող։