Տավրոս Սափեյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել․ նա ունի կասկածյալի կարգավիճակ

Տավրոս Սափեյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել․ նա ունի կասկածյալի կարգավիճակ

Օրեր առաջ գրել էինք, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում տեղակայված Թալին ՋՕԸ-ի գրասենյակ են մուտք գործել ՀԱԿ-ի Սափեյան եղբայրներն իրենց որդիներով ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Ծեծուջարդ է սկսվել, որին հաջորդել են կրակոցներ:

Տեղի ունեցած դեպքով հարուցվել է քրեական գործը, Սափեյաններից Տավրոս Սափեյանը ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Մենք տեղեկացանք, որ գործով մեղադրյալ դեռեւս չկա։

Հիշեցնենք, որ ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն  էր տարածել, ըստ որի՝ նոյեմբերի 7-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելով, որ մի քանի անձի միջև վեճ է տեղի ունեցել, և, ըստ նախնական տեղեկությունների` մասնակիցներից մեկը հրացանով կրակոցներ է արձակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված փամփուշտի մասեր։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։