Եթե Նիկոլ Փաշինյանը նորմալ է համարում Կամազների պատմությունը, թող Մարությանը շարունակի պաշտոնավարել

Եթե Նիկոլ Փաշինյանը նորմալ է համարում Կամազների պատմությունը, թող Մարությանը շարունակի պաշտոնավարել

Պատրաստվու՞մ է արդյոք Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Կամազների նվիրատվության հարցով։ Դավիթ Խաժակյանն ասում է, որ ինքն այս մասին հրապարակային հաղորդում է տվել։ «Եթե պարզվի, որ իրավապահ համակարգը իրեն դրել է նախկին իրավապահ համակարգի դերում և պատրաստ չէ մեր կողմից փաստերի շարադրումից հետո գործ հարուցելու համար, դրանից հետո կդիմեմ»,-ասում է Խաժակյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե պահանջելո՞ւ են Մարությանի հրաժարականը, Խաժակյանն ասաց․ «Դա պետք է Նիկոլ Փաշինյանը պահանջի, ես չեմ, որ Հայկ Մարությանին կարգել եմ քաղաքապետ, ժողովուրդը ձայն է տվել  Փաշինյանին և նա Մարությանին նշանակել է քաղաքապետ։ Եթե Փաշինյանը  նորմալ է համարում այս ամենը, նա կարող է  շարունակի պաշտոնավարել»։