Այն ատելությունը, որ գեներացրել էր նախկինների դեմ, ուղղվել է իր դեմ

Այն ատելությունը, որ գեներացրել էր նախկինների դեմ, ուղղվել է իր դեմ

Երեկ Ցեղասպանության հիշատակին մի բան էլ պարզվեց։ Փաշինյանը կորցրել է հանրության ջրաղացը նետելու նախկինների հատիկի պարկը։ Էլ բան չունի նետելու։ Հանրությունն իր դաժան մամլիչի տակ է առել իրեն։ Այն ատելությունը, որ գեներացրել էր նախկինների, այսօր արդեն դաշնակցականների հանդեպ,  ուղղվել է իր դեմ։ Նա թաքնվում, փախչում  պահանջատեր ժողովրդից ու իր համար օնլայն, գոյություն չունեցող մի աշխարհ է ստեղծել, որտեղ ինքն ու իր խմբակի անդամները պետական, վարչարարական լծակներով ֆեյք թատրոն են տալիս։ Թատրոնն անգամ ֆեյք է։ Ու քանի որ երեկ համարյա ողջ օրը Ծիծեռնակաբերդում էի, ուզում եմ կիսվել, ինչ տեսել եմ։  Նախկին նախագահներն առանց թաքնվելու եկան ու իրենց ընտանիքներով մտան ժողովրդի մեջ, հարցազրույցներ տվին։ Շարքային քաղաքացիներից ոչնչով չէին տարբերվում։ Մոտենում, տարբեր հարցեր էին ուղղում լրագրողները, շարքային քաղաքացիները։ 

Փաշինյանն առավոտ շուտ  կողպել էր տվել մուտքի դռները, հարյուրավոր ոստիկաններ կանգնեցրել, որ հանկարծ մեկը «բաց չընկնի» ու զոհերի հուշարձանի մոտ հայտնվի, իսկ հետո ժողովրդից գաղտուկ «թռել»։  Թռնելը էլ ո՞նց է լինում։ Այստեղ են ասել՝ նախկիններին երանի՜ ես տալու։ Նայում էի նախկինների ազատ շփումը ու մտածում․ հիմա տեսնես որտե՞ղ է Նիկոլը  նստած ու դիտում Ծիծեռնակաբերդի հետ ուղիղ կապը և ինքն իրեն  ուտում։ Այդ ո՞նց։ 
Պատմությունն ամեն ինչ տեղը դնելու սովորություն ունի։ Ժամանակ է պետք։ Մարդիկ հասկանում են, արդեն, թե ինչու է բերվել  ու ինչու է վախենում։ Ու ամենակարևորը՝ Նիկոլը զրկվել է նախկինների անունները շահարկելով պահել իր իշխանությունը։