«Հրապարակ».Պատգամավորները հեքիաթ կպատմեն

«Հրապարակ».Պատգամավորները հեքիաթ կպատմեն

Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, օրենսդիր իշխանությունը յուրօրինակ միջոցառում է կազմակերպել։ Ավանդաբար, այդ օրը ԱԺ այգում երեխաների համար բաց դռների օր էր անցկացվում․ այսօր տարածքը կընդլայնվի, վաղ առավոտից կփակվի Բաղրամյան պողոտան, որտեղ իշխող ուժի պատգամավորները մանուկների համար հեքիաթ կկարդան։ Միջոցառմանը հրավիրված են նաեւ երեխաներ մարզերից, սահմանամերձ գյուղերից: Ի դեպ, այսօր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է, նա կարճատեւ արձակուրդում է։