Հարձակման է ենթարկվել Սահակաշվիլու կուսակցության գրասենյակը

Հարձակման է ենթարկվել Սահակաշվիլու կուսակցության գրասենյակը

Վրաստանի Գորի քաղաքում հարձակման է ենթարկվել Միխայիլ Սահակաշվիլու քաղաքական հենարանն հանդիսացող «Ազգային միասնական շարժում» ընդդիմադիր կուսակցության գրասենյակը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳ նախարարությունը։

Միաժամանակ նաեւ հաղորդվում է, որ հարձակման դեպքի հետ կապված «այլոց ունեցվածքի վնասման մեղադրանքով» կա երկու ձերբակալված՝ 1994 եւ 1966 թթ ծնված։ Վերջիններս, ըստ քննության վարկածի, վնասել են կուսակցության գրասենյակի ապակիները եւ ձերբակալվել։