Մակրոնի շրջապատում անհանգիստ են․ Le Figaro

Մակրոնի շրջապատում անհանգիստ են․ Le Figaro

Ֆրանսիական Le Figaro-ն գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Ազգային Ժողովը ցրելու մասին որոշումը, որը ֆրանսիական պառլամենտի ստորին պալատին է վերաբերվում, առաջացրել է քննարկումներ նրա շրջապատում, որ մոտենում է Մակրոնի կառավարման վերջը։ Դա առաջացրել է լուրջ անհանգստություն եւ նրա թիմակիցներից շատերը սկսել են պահեստային տարբերակներ որոնել իրենց համար, եթե հանկարծ ընտրություններում Մակրոնը պարտվի։ Պարբերականը նշում է, որ շատերի համար Մակրոնի շրջապատից հասկանալի չէ, թե ինչ տրամաբանությամբ է նա նման որոշում կայացրել։

Տագնապեցնող է հատկապես այն, որ Օլիմպիական խաղերի նախաշեմին նման որոշում կայացնելով, իշխանություններն առաջ գնալու հնարավորություն են տալիս բոլոր այն ուժերին, որոնք ունեն ծայրահեղական մոտեցում։ Կան նաեւ այնպիսիները, որոնք կարծում են, որ վերջին անհաջողություններից հետո Մակրոնի մոտ նյարդահոգեբանական գերլարված վիճակ է եւ շատ հարցերի վերաբերյալ որոշում կայացնում է նյարդային-հուզական ոչ այնքան կայուն վիճակում։ Այս տեսակետի կողմնակիցները հիշեցրել են, որ 22 թվականի ընտրություններից հետո Մակրոնը վեց ամիս դեպրեսիայի մեջ է գտնվել։ Մեկ այլ խումբ էլ Մակրոնի շրջապատից մեղադրել են որոշ «ոչ խելամիտ խորհրդականներին», որոնք նրան ներկայացրել են պառլամենտը ցրելու եւ նոր ընտրությունների գնալու տարբերակը, կամ քաջալերել են արդեն ձեւավորված առաջարկը։