«Հրապարակ». Ֆեդերացիան ղեկավարում ա մի հատ նիկոլական կոմերսանտ գյադա

«Հրապարակ». Ֆեդերացիան ղեկավարում ա մի հատ նիկոլական կոմերսանտ գյադա

«Նիկոլին չեմ ընդունում, դրա համար էլ որոշում են կայացրել նման պայքար տանել որդուս դեմ։ Այո, ես Նիկոլին չեմ ընդունում որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Ակցիաս որոշել եմ ռինգում անել՝ այն պարզ պատճառով, որ իմ ողջ կյանքը հենց ռինգում էլ անցկացրել եմ»,- երեկ բռնցքամարտի Հայաստանի առաջնության մեկնարկի ժամանակ հայտարարել է բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, մտնելով ռինգ եւ առաջնությունը վերածելով սկանդալի:

Նա նշել է, որ իր որդու հանդեպ անարդար են վարվում: «Որդուցս նախորդ տարի խլեցին հաղթանակը, երբ նա հաղթում էր Հայաստանի առաջնության եզրափակչում։ Որդիս դրանից հետո ստիպված զբաղեցրեց երկրորդ տեղը, հետեւաբար՝ հավաքականում իր տեղը չունեցավ։ Դրանից հետո ֆեդերացիան նամակ էր ուղարկել միջազգային կազմակերպություններին, որպեսզի հասկանար, թե որդուս հետ կապված ինչ է կատարվում։ Միջազգային ֆեդերացիան պատասխանել է, որ դա Հայաստանի ֆեդերացիայի խնդիրն է, իսկ նրանք, փաստորեն, որոշում են ընդունել, որ որդիս չպիտի մասնակցի Հայաստանի առաջնությանը»:

Մենք զրուցել ենք բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի հետ:

- Ասում եք, որ Ձեր որդու հանդեպ անարդար վերաբերմունք է ցուցաբերվում: Ինչի՞ց սկսվեց այդ ամենը:

- Նիկոլականները, որ ադրբեջանցիների ձեռքը գերի են ընկել, հիմա էլ ուզում են ինձ գերի վերցնեն իրենց ձեռքը: Փորձում են իմ երեխուն զրկել ամեն ինչից, ոչ մի մրցումի չեն կանչում:

- Պատճառը Ձեր քաղաքական հայացքներն ու իշխանություններին քննադատե՞լն է:

- Պարզ չի՞. ես Քոչարյան եմ գովել: Ոչ մեկի օրոք ոչ մի լավ բան չեմ տեսել, բայց էսօր որ Պուտինը տղամարդ տղա ա, Պուտինի ընկերն էլ Քոչարյանն ա, ես գովաբանել եմ Քոչարյանին, սրանք ինձանից աբիժնիկ են մնացել, հիմա մտածում են` ոնց իմ դեմ պայքարել, որոշել են երեխուս դեմ ինչ-որ բաներ անել:

- Իսկ Ձեր որդու դեմ արվող քայլերը որտեղի՞ց են գալիս: Ո՞վ է կարգադրել Ձեր որդուն զրկել բռնցքամարտի առաջնությանը մասնակցելուց:

- Ֆեդերացիան ղեկավարում ա մի հատ նիկոլական կոմերսանտ գյադա: Մտածում ա` մի մանեթ դնի, հարյուր մանեթ առնի: Էն ժամանակ սպեկուլյանտներ են եղել, հիմա դրանք բիզնեսմեններ են կոչվում, մտածում ա` բռնցքամարտն էլ ա բիզնես:

- Ֆեդերացիայի նախագահի նիկոլական լինելն ինչո՞վ է արտահայտվում:

- Իրա արած քայլերով:

- Ձեզ հետ անձամբ զրույց ունեցե՞լ է, փորձե՞լ է Ձեզ ուղղորդել, որ չքննադատեք այս իշխանություններին:

- Չէ, նրանք ո՞նց կարան իմ հետ նման բաներ խոսան: Միայն Աստված կարա իմ հետ տենց խոսա: Կյանքում երբեք չեմ հիշում, որ մեկն ինձ ինչ-որ բան կարա արգելի խոսել…. ես դրա համար շատ եմ տուժել, բայց իմ արած քայլերի համար միշտ էլ ես եմ պատասխան տվել, կարեւորը՝ ուրիշները չեն տուժել իմ փոխարեն:

- Դուք կամ Ձեր որդին չե՞ք փորձել զրուցել ֆեդերացիայի նախագահի հետ, հասկանալ, թե ինչու է կողմնակալ վերաբերմունք ցուցաբերում:

- Ես գնացել խոսացել եմ, առաջարկել եմ, ասել եմ՝ լավ, անցած տարի իմ տղեն Հայաստանի առաջնությունում հաղթեց, բայց էլի խանգարեցին: Ո՞նց ա ստացվում, որ ուրիշներին ստեղ-ընդեղ եք ուղարկում, իմ երեխուն ոչ մի տեղ չեք ուղարկում, ո՞նց ա լինում, որ ոչ մի տեղ իմ տղուն չեն կանչում: Եթե սպորտսմենը չպարապի, իրա վրա չաշխատի, աճ չի ունենա: Իմ երեխուն ո՛չ հավաքների են կանչում, ո՛չ էլ մրցումների: Անգամ առաջարկել եմ, ասել եմ` ես տոմսը կառնեմ սամալյոտի, մենակ թե իմ երեխուն էլ տարեք հետներդ մրցումների, ասել են` ոչ, չենք կարա, մենք նախապես ենք ցուցակները կազմում:

- Ո՞ւր էին գնում, ո՞ր երկիր:

- Հունաստան էին գնում, բայց տղայիս չտարան: 2022 թվականին:

- Ի՞նչ են պատճառաբանում, ինչո՞ւ չեն տանում Ձեր որդուն:

- Ի՞նչ պիտի պատճառաբանեն, ստեր են ասում. մենք չգիտեինք, որ ինքը ստեղ ա, մենք չգիտեինք, որ ինքը պարապած ա, ստեր, ստեր, ստեր: Հիմա էլ բռնցքամարտի առաջնությունն ա, երեւի բողոք են գրել, եսիմինչեր են գրել, հազարումի շառ կարան հնարեն, գրեն, երեխուս չեն թողել մասնակցել: