Զարմանալի՞ է նախարարի համար, որ իրենից բողոքում են․․․

 Զարմանալի՞ է նախարարի համար, որ իրենից բողոքում են․․․

 

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Հրապարակի նյութով  և պահանջել հերքում տարածել՝ կապված ծնողի բողոքի հետ։

Ուզում եմ հասկանալ՝ զարմանալի՞ է նախարարի  համար, որ իրենից բողոքում են, թե՞ սուպեր նախարարի ֆոնին բողոքը մի տեսակ գորշացնում է սուպերությունը։ Նախարարին ուզում եմ տեղեկացնել, որ «զուր է մի բողոքի ետևից ընկնում»։ Ասենք, այդ բողոքից՝ ծնողը վախեցել ու հրաժարվել է, դե հո միայն այդ բողո՞քը չի․․․ Ժամեր առաջ արված մի գրառում եմ տեղադրում։ Ահա թե ինչ է գրում նույնասեռական Մաքս Վարժապետյանը։ Նկարել եմ, հանկարծ նախարարն այնպես չանի, որ նա էլ փորձի հրաժարվել․  

Max Varzhapetyan

7 hrs ·

Arayik Harutyunyan
Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan
Հարգելի Պարոն Ա. Հարությունյան:
Արդեն 3-4 ամիս է ինչ դիմում եմ ձեզ օգնության խնդրանքով` կապված ինձ ինստիտուտից հեռացնելու որոշում կայացնելու կապակցությամբ, քանի որ ի վիճակի չեմ տալ ձեր նախարարության կողմից կայացված որոշմամբ պայմանավորված վարձս, որը 2ակի անգամ ավելի բարձր է քան նախատեսվածը: Նաև արդեն 1 ամիս է ինչ ձեզ անձամբ դիմում եմ ուղարկել, որը նույնպես անպատասխան է: Հիշեցնեմ, որ արդեն 6 տարի է սովորում եմ ԵԹԿՊԻ-ում և մեկ օրենքի պատճառով իմ 6 տարի կատարած վճարումներս լցվում են ջուրը, իսկ հետևաբար դիպլոմս, որի համար ես պայքարել եմ, ուղղակիորեն ինձ չեն տա:
Հարգանքներով ՀՀ «հպարտ» քաղաքացի և անվերջ օգնություն խնդրող` իր արժանապատվությունը մի կողմ դնելով
Վ. Վարժապետյան

Ի դեպ Մաքսը հիշեցնում է․

Max Varzhapetyan Պարոն Հարությունյանը մի անգամ իր հարցազրույցում ասել էր, որ Հայաստանում ոչ մի ուսանող գումարի պատճառով չպետք է զրկվի ուսումից, բայց իմ մանրակրկիտ բացատրություններից հետե միևնույն է ձայնս տեղ չի հասնում, կամ էլ հետադարձ կապը ցանկալի չէ: