Կայծակը հարվածել է Աթենքի պատմական Ակրոպոլիսին․ կան տուժածներ

Կայծակը հարվածել է Աթենքի պատմական Ակրոպոլիսին․ կան տուժածներ

Կայծակը հարվածել է հունական Աթենքի պատմական Ակրոպոլիսին։ Չորս մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ մանրամասնելով, որ կայծակը վնասել է շանթարգելն ու պարպվել էրեխտիոնի մոտ գտնվող պահակների խցիկի մոտ։ Տուժածներից երկուսը պահակներ են եղել, երկուսը՝ տուրիստներ։ Դեպքի վայր են ժամանել փրկարարական ծառայության աշխատակիցները։ Տուժածները հոսպիտալացվել են։

Նշենք, որ ողջ Ատտիկայում անձրեւներ ու ամպրոպներ են հիմա եւ երբեմն նաեւ կարկուտ է տեղում։ Իշխանությունները բնակչությանը կոչ են արել սահմանափակել իրենց տեղաշարժը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։