Պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը դիմել է Ոստիկանապետին և Երևանի քաղաքապետին

Պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը դիմել է Ոստիկանապետին և Երևանի քաղաքապետին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմել եմ նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևան քաղաքում հասարակական տրանսպորտից օգտվող մեր քաղաքացիների և միկրոավտոբուսների և ավտոբուսների վարորդների արդարացի դժգոհություններին լուծում տալու պահանջով:

Հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառներում որոշ տաքսիստներ և անկարգապահ վարորդներ կայանում են այն հատվածներում, որտեղ հսկողությունը թույլ է, չկա տեսանկարահանման սարքեր և դրանով իսկ խաթարվում է հասարակական տրանսպորտի բնականոն շարժընթացը»։