Ով է Գուչիի նորաձևության շոուին մասնակցած հայուհին

Ով է Գուչիի նորաձևության շոուին մասնակցած հայուհին

Սեպտեմբերի 22 ին տեղի ունեցավ համաշխարհային բրենդ Գուչիի գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուցադրությունը։ Որից հետո սկսվեց քննարկում, որ առաջին անգամ նորաձևության նմանօրինակ հարթակում հանդես է եկել հայուհի։


Արմինե Հարությունյանը մասնագիտությամբ կինոյի և թատրոնի նկարիչ է ։ Աշխատում է որպես գրաֆիկ դիզայներ, իլուստրիատոր։ Արմինեն նկարիչների ընտանիքից է և մեծացել է այդ միջավայրում։ Որպես մոդել հանդես չի եկել և այդ մասնագիտության հետ այդքան էլ առնչություն չունի։ Մի քանի անգամ ծանոթ հայ մոդելավորողների ցուցադրությանն է մասնակցել։ 

-    Արմինե ինչպես ստացաք Գուչիի նորաձևության շոուին մասնակցելու առաջարկը։

-    Գարնանը գնացել էի Բեռլին համերգի։ Քայլում էինք փողոցներում, երբ մի աղջիկ մոտեցավ ինձ ու խնդրեց լուսանկարել։ Նա ֆեյշն սկաուտ էր։ Լուսանկարեց և մենք փոխանակվեցինք հեռախոսահամարներով։ Որոշ ժամանակ անց նա զանգահարեց ու ասաց, որ լուսանկարս ուղարկել է Գուչի և ուզում են ինձ տեսնել։ Պետք է մասնակցել cruis հավաքածուի ցուցադրությանը, բայց վիզայի հետ կապված խնդիրներ եղան։ Կարողացա գնալ միայն գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությանը։

-    Նման համագործակցություններ էլի եղել էին

-    Սա իմ առաջին փորձներ նման մեծ ասպարեզում։  Սա առաջին լուրջ քայլն էր։

-    Հայաստանում դուք հայտնի մոդել չեք, ինչո՞ւ

-    Մոդելիքնգը իմ մասնագիտությունը չէ։ Երբեք չեմ ձգտել հայտնի դառնալ։ Ցանկություն չեմ ունեցել, ուղղակի այդպես ստացվեց։ 

-    Առաջիկայում ի՞նչ նպատակներ և պլաններ ունեք։ 

-    Նպատակս իմ աշխատանքի մեջ կայանալ է։ Այս ամենը ավելի շատ հոբբի է։ Իհարկե շատ հաճելի կլիներ, որ լիներ շարունակական։ 

-    Մեկ օրում դարձաք ամենաքննարկվող մոդելը Հայաստանում։ Ինչպիսի՞ զգացողություններ ունեք

-    Զգացողություններս շատ շատ լավն են։ Մեծ էներգիա է մեջս մտել և չեմ ուզում դա անցնի։ Լինել այդ ամենի ներսում դա շատ հաճելի էր։ Շատ ոգևորված եմ և հպարտ։ Ինձ շատ հաճելի է, մի փոքր էլ տարօրինակ նման ուշադրության արժանանալը