Լիակատար անկախ պետություններ չկան․ Վլադիմիր Պուտին

Լիակատար անկախ պետություններ չկան․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Սոչիում տեղի ունեցած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որ լիակատար անկախ պետություններ աշխարհում պարզապես գոյություն չունեն, եւ ժամանակակից աշխարհում փոխկախվածությունն է տիրապետում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Անկախությունն ու ինքնիշխանությունը մոտ հասկացություններ են»,- նկատել է Պուտինը, շեշտելով, որ բացարձակ անկախ պետություններ, լինեն մեծ կամ փոքր, պարզապես գոյություն չունեն, քանի որ ժամանակակից աշխարհը փոխկախվածությունների աշխարհ է։ «Եվրոպայում օրինակ, Եվրախորհրդարանը ավելի շատ է բոլորի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ կայացնում, քան ԽՍՀՄ-ն էլ ժամանակին կայացնում»,- հավելել է Պուտինը։