Այս ընտանիքի PR-ով զբաղվողները համոզել են նրանց, որ հիմա էլ ավանդական հայկական ընտանիքի կերպարի մեջ մտնեն

Այս ընտանիքի PR-ով զբաղվողները համոզել են նրանց, որ  հիմա էլ ավանդական հայկական ընտանիքի կերպարի մեջ մտնեն

Գառնիկ Զաքարյանը գրում է․

«Ուրեմն տոլմա փաթաթելը, Ա.Հակոբյանի Իջևանի հարս լինելու մասին հայտարարությունները, Փաշինյանի տոպրակով ուտելիք բերելը արդեն հուշում է, որ այս ընտանիքի PR-ով զբաղվող խորհրդատուները համոզել են նրանց՝ հիմա էլ ավանդական հայկական ընտանիքի կերպարի մեջ մտնել։

Պատճառը շատ պարզ է։ Բագրատ Սրբազանի շարժումը և բացահայտեց և գեներացրեց հասարակության մեջ թեկուզ մասնակիորեն լավագույն ավանդույթների կրող մի շերտ, որը հակապատկերն է, թե՛ իշխանության, և թե՛ նրա ներկայացրած թեզերի։

Իշխանության նպատակը այդ սեգմենտի հետ ևս աշխատելն է, մինչև որ նրանց էլ կփորձեն «դարձի բերել»»։

Ի դեպ, Փաշինյանն այսօր էլ մի տեսանյութ է հրապարակել Իջևանից՝ հայրական տնից,  որտեղ կինը լոբի է մաքրում, ինքն էլ իբրև թե հեգնում է՝ ասելով․«Այ լոբի մաքրող, էլի լոբի ես մաքրում»։

 Աննա Հակոբյանն էլ իր հերթին էր  ինսթագրամյան իր էջում տեսանյութ տեղադրել, որին կից գրել էր.

 «27 տարի է՝ Իջևանի հարս եմ, Իջևանը կյանքով այսքան լեցուն չէի տեսել»: