Եթե մի շարքային զինվոր կոճակը չկոճկեր, «կուբախտ» կնստեր․․․

Եթե մի շարքային զինվոր կոճակը չկոճկեր, «կուբախտ» կնստեր․․․

Պապիկյան Սուրենն է  մասնակցում ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։ Եթե մի սովորական զինվոր նման կերպ մասնակցեր, «կուբախտ կնստեր»՝ համազգեստի  կոճակը չկոճկած։ Զինվորականի արտաքին տեսքից կարելի է պատկերացում կազմել ծառայության հանդեպ նրա պատկերացումների և պատասխանատվության մասին։  Հիմա կասեք փորը չի թողնում, որ կոստյումը կոճկի։ Լավ, 50 հազար դոլարանոց թանկարժեք փեսան չէր կարողանու՞մ մի «ռազմեր մեծ կոստյում առներ» , որ խայք ու խայտառակ չաներ պետությանը։

Դեռ չեմ խոսում, որ 8 զինվորականի կողքին ինքը կանգնել է քաղաքացիական հագուստով։ Տարբեր կերպ են մեկնաբանում, բայց մի վարկած հաշվի չեն առնում։ Էս տղան եկել է «յախան բաց» ,ասել է թե՝ մենք խաղաղության օրակարգով ենք առաջնորդվում, զինվորական հագուստ էլ չենք հագնում։ Ի ականջ Թուրքիայի ու Ադրբեջանի։ Նույն Աննայի պատմությունն էր, որ ասում էր՝ զենքերը պիտի ձուլել ու զարդեր սարքել։ Հիմա Սուրենն է։ Զինվորական համազգեստները պետք է հանել, շպրտել ու մի «շորիկ հագնել»։ Այս քաղաքականությունն է։ Դրա համար Սուրենի  ճակատից Եվրոպան մի լավ կպաչի, մյուսների ողջագուրանքի մասին էլ չխոսեմ։