«Եդինայա Ռոսսիան» ռեբրենդինգ կանի մինչեւ առաջիկա ընտրություններ

«Եդինայա Ռոսսիան» ռեբրենդինգ կանի մինչեւ առաջիկա ընտրություններ

Ռուսաստանում «Եդինայա Ռոսսիա» կուսակցությունը մինչեւ 2021-ի պառլամենտական ընտրություններ ռեբրենդինգ կանի, հույս ունենալով, որ այդ կերպ կազատվի այն նեգատիվից, որ հանրային ընկալումներում կա իր հանդեպ։ Այս մասին գրում է «Մեդուզան»՝ սեփական աղբյուրներին հղում տալով։

Նշենք, որ եթե 2018-ին, մինչեւ կենսաթոշակային ռեֆորմը, կուսակցության ռեյտինգը 48 տոկոս էր, ապա հիմա իջել է 32,7 տոկոսի։ Ըստ հրապարակման, «ԵՌ»-ն կմիանա Համառուսաստանյան ժողովրդական ճակատ շարժման հետ։ Նոր ուժի անվանման մեջ կմնա «Ռոսսիա» բառը, իսկ «Եդինայա»-ն կհանվի։ Նոր ուժը կգլխավորեն երեք համանախագահները, իսկ ներկայիս կուսակցական առաջնորդ Դմիտրի Մեդվեդեւը կթողնի կուսակցության նախագահի աթոռը։

Համանախագահների հավանական թեկնածուներ կարող են լինել Ալեքսեյ Գորդեեւը, Սվետլանա Չուպշեւան եւ «մեկ հոգի էլ երիտասարդներից»։ Առաջիկա ամիսներին տեղի կունենա «ԵՌ» եւ «ՕՆՖ» (Համառուսաստանյան Ժողճակատ) միավորման համագումարը։ Այնտեղ էլ նախատեսվում է փոխել կուսակցության անվանումն ու կանոնադրությունը, ինչպես նաեւ կառավարման կառուցվածքը։