Ուկրաինայի զանգվածային հարձակումը՝ ՌԴ-ի վրա. ՊՆ-ն մանրամասնում է

Անցած գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 47 անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանի օդում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ինչպես հաղորդում է РБК-ն, Բրյանսկի մարզում 24 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, ևս 13-ը՝ Ազովի ծովում։ Հինգ անօդաչու թռչող սարք են խոցել Բելգորոդի մարզում, երկուական՝ Կուրսկի և Ռոստովի մարզերում, ևս մեկը՝ Կրասնոդարի մարզում։
Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը գրել է, որ Կագալնիցկի շրջանում բեկորների անկման պատճառով լանդշաֆտային հրդեհ է տեղի ունեցել, որը մարվել է։
Կարծիքներ