Բանակցություններից հետո ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը տագնապի տեղիք է տալիս | «Հրապարակի էջերում» 31.01.2020

Բանակցություններից հետո ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը տագնապի տեղիք է տալիս | «Հրապարակի էջերում» 31.01.2020

Երկօրյա քննարկումներից հետո երեկ Ժնեւում ավարտվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները, որին մասնակցում էին նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ Անջեյ Կասպրշիկը։ Պոստ ֆակտում մի հայտարարություն տարածվեց, որի տողատակերում եւ ձեւակերպումների նրբերանգներում երեկ հայ եւ ադրբեջանական հանրությունը փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում։

Ընդ որում, ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը որոշակիորեն տարբերվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարբերակից, որտեղ հղում կար Հելսինկյան եզափակիչ ակտի դրույթներին եւ սկզբունքներին։ Իսկ մեր ԱԳՆ-ն նշեց, որ «նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը», ինչը տագնապի տեղիք տվեց:

Օրվա գլխավոր հրապարակումները՝ տեսանյութում.