Վաղը ԱԺ արտահերթ նիստ կլինի

Վաղը ԱԺ արտահերթ նիստ կլինի

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Ինչպես արդեն հայտնել էինք, Լուսավոր Հայաստան խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու համար նախորդ օրվա իրադարձությունները։

Նախաձեռնությանը միացել են նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության 18 պատգամավորները։

Համաձայն Իմ քայլը խմբակցության հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին»։