Հայրենի հողը հատված առ հատված հոսում է մեր ոտքերի տակից. Կարեն Բեքարյան
ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայրենի հողը հատված առ հատված հոսում է մեր ոտքերի տակից:
Դարեր կանցնեն, սակայն այս երկու անունները մեր պատմության մեջ կմնան որպես մեր ազգային արժանապատվության ավիրողներ:
Նիկոլ Փաշինյան և Արայիկ Հարությունյան
Դարեր կանցնեն, սակայն կհիշվի, որ այս երկուսը ժամ առաջ չհեռանալով` զրկեցին մեզ որևէ կերպ իրավիճակը մեղմելու ցանկացած հնարավորությունից:
Այս ամենն ապագայում, իսկ այսօր - համազգային խայտառակության հերթական հանգրվանը`
ՔԱՐՎԱՃԱՌ...»
Կարծիքներ