Հայաստանյան իմ այցի ծրագիրը հարուստ է․ Կոլոննա
Երևանում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան լրատվամիջոցների հետ հանդիպմանը նշեց, որ իր հայաստանյան այցի ծրագիրը շատ հարուստ է։
Նրա խոսքով, այն կարող էր ներառել նաև այցելություն Գորիս, սակայն եղանակային պայմաններով հետևանքով ինքը, ցավոք, չի կարողացել գնալ սահմանամերձ քաղաք։ հայտնեց, որ իր` այաստան այցի ծրագիրը շատ հարուստ է:
«Ֆրանսիան այնտեղ ներկա է մեր դեսպանի դեմքով, բայց Սյունիքն առաջինն է եղել, որ մոբիլիզացվել է փախստականներին ընդունելու համար, մարդկանց, որ ստիված են եղել լքել իրենց հողերը։
Կցանկանայի նաև այցելել Սյունիք, քանի որ նշանակել ենք պատվավոր հյուպատոս, որն իր ներկայությամբ կամրապնդի Ֆրանսիայի ներկայությունը»,- ասաց Ֆրանսիայի գլխավոր դիվանագետը։
Նա նաև հիշեցրեց, որ Ֆրանսիան առաջին երկրներից մեկն է, որը եղել է Հայաստանի ու հայերի կողքին և շարունակելու է լինել։ Կոլոննան հավաստիացրեց, որ արդեն ձեռք բերված համաձայնության շրջանակում Փարիզը ռազմական տեխնիկա կմատակարարի Հայաստանին։
Կարծիքներ