Բողոքի ցույցերը նախապատրաստված են եղել տարիներով․ հայտարարություն

Ուզբեկստանի կազմում գտնվող Կարակալպակիայում վերջին օրերին տեղի ունեցած հուզումներն ու բողոքի գործողությունները արտասահմանյան ուժերի կողմից նախապատրաստված են եղել տարիներով։ Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիեւը։
Նա ընդգծել է, որ այդ արտասահմանյան ուժերի հիմնական նպատակը եղել է Ուզբեկստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգության իրականացումը եւ միջէթնիկ հակամարտության հրահրումը։ Ուզբեկստանի նախագահը նաեւ ասել է, որ երկրի Գլխավոր դատախազի տեղակալի գլխավորությամբ ստեղծվել է հատուկ խումբ, որը քննում է տեղի ունեցած իրադարձություններն ու անկարգությունները։
Նախագահ Միզիեւը նաեւ ասել է, որ պետք է ապահովել բոլոր պայմանները՝ անխոչընդոտ հետաքննություն անցկացնելու համար, ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին՝ պատգամավորներին, հասարակայնության լայն շրջանակներին, ակտիվիստներին։
Կարծիքներ